Անբացատրելի է, բայց փաստ. որպեսզի ստիպեք կնոջը սիրահարվել Ձեզ, մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչներն ընդհանրապես ստիպված չեն նման լինել Բրեդ Փիթին կամ Ջոնի Դեփին, ունենալ Քրիս Հեմսֆորթի կամ Դուեյն Ջոնսոնի հասակը և կառուցվածքը, ինչպես նաև Ջիմ Քերիի հումորի զգացումը, այլ բավարար է ուղղակի լինել ուշադիր և հոգատար: Ներկայացնում ենք 7 սովորություններից բաղկացած ցուցակ, որոնք կարող են ստիպել յուրաքանչյուր աղջկա խելքահան լինել:
1. Նա ներկայացնում է Ձեզ իր ծանոթներին
Եթե նա նույնիսկ դժվարությամբ է հիշում Ձեզ մոտեցած մարդու անունը, յուրաքանչյուր կնոջ հաճելի կլինի, եթե նրան ներկայացնեն նոր ծանոթին: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ կարգավիճակում եք գտնվում Դուք և Ձեր ուղեկիցը: Կնոջ համար գլխավորն այն է, որ նա զգա, որ պոտենցիալ զուգընկերը հպարտանում է այն բանով, որ գտնվում է իր կողքին:
2. Բացում է դուռը Ձեր առջև
Եթե Ձեր պոտենցիալ սիրելին շտապում է բացել Ձեր առջև դուռը, դա նշանակում է, որ նա Ձեր նկատմամբ անտարբեր չէ:
3. Օգնում է հագնել վերնազգեստը
Այս ժեստը համեմատելի է մեքենայի դուռը բացելու հետ: Միշտ հաճելի է, երբ տղամարդը մտածում է Ձեր հարմարավետության մասին:
4. Վերցնում է Ձեր խնդիրների լուծումն իր վրա
Մեքենայի մեջ յուղ լցնել, վերանորոգել հեռախոսը կամ փոխել ծորակը. եթե այս հարցերը լուծելու համար տղամարդն առաջարկում է իր օգնությունը, նշանակում է՝ նա փորձում է ցույց տալ, որ չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնել:
5. Նվիրում է ծաղիկներ հենց այնպես
Կարևոր չէ՝ քանի շաբաթ, ամիս կամ տարի եք միասին. առանց առիթի նվիրած ծաղկեփունջը միշտ կուրախացնի մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչներին: Չէ՞ որ այս ժեստը ցույց է տալիս, որ Ձեր ընտրյալը մտածում է Ձեր մասին և ցանկանում է ուրախացնել Ձեզ ամեն օր:
6. Ժամանակ է անցկացնում Ձեր ընտանիքի հետ
Ոչինչ այդպես չի մերձեցնում, որքան մտերիմների շրջապատում անցկացրած ժամանակը: Դրա համար զարմանալի չէ, որ տղամարդիկ, որոնք իրենք են առաջարկում անցկացնել տոները կամ արձակուրդները Ձեր բարեկամների շրջապատում, տիրում են Ձեր սրտին ընդմիշտ:
7. Գրկում է քնի ժամանակ
Գոյություն ունի արևելյան իմաստություն. բացելով գիրկը մարդու համար, Դուք դրանով բացում եք նրա առջև Ձեր հոգին: Դրա համար զարմանալի չէ, որ տղամարդիկ, որոնք սիրում են քնել գրկախառնված, բավականին կարճ ժամանակ անց դառնում են շատ մտերիմ: