Marketium.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի հայրեր են կենդանակերպի նշանների ներկայացուցիչները։
1. Խոյ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ տղամարդկանց մեծ մասն ակտիվ կյանք է վարում։ Նրանցից շատերը զինվորականներ կամ պրոֆեսիոնալ սպորտսմեններ են։ Այդ պատճառվ էլ տրամաբանական է, որ Խոյ հայրիկը երեխային սովորեցնելու է այն ամենը, ինչ նրան մոտ է։ Նրանց հետ անհնար է ձանձրանալ։ Նա բազմաթիվ գաղափարներ ունի, և նրա հետ հետաքրքիր է ու ուրախ։
2. Ցուլ։ Հանգիստ և պրակտիկ մարդիկ են։ Կարողանում են խնայել, պլանավորել բյուջեն, գումարը խելամտորեն ծախսել։ Ցուլ հայրիկը երեխայի մեջ կսերմանի սերն աշխատանքի նկատմամբ, կսովորեցնի՝ ինչպես ելք գտնել ամենաբարդ նյութական վիճակներից։
3. Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են ակտիվությամբ։ Շատ են ճամփորդում, վայելում նոր վայրերն ու մարդկանց։ Երկվորյակ հայրիկները կխրախուսեն ակտիվ կենսակերպը, կսովորեցնեն լեզու գտնել մարդկանց հետ։ Նրանք սեփական օրինակով ցույց կտան, որ սովորելն ու գիտելիքներ ունենալը չափազանց լավ է։
4. Խեցգետին։ Խեցգետին հայրիկները համեղ բլիթներ կպատրաստեն, կլվանան հագուստը, կօգնեն սովորել դասերը։ Նրանք հրաշալի հայրեր են։ Սիրում են իրենց երեխաներին, հասկանում նրանց անհանգստություններն ու վախերը։ Կարողանում են ուշադիր լսել։
5. Առյուծ։ Արտաքին աշխարհում Առյուծները գնահատում են իրենց Ես-ը։ Նրանց համար կարևոր է, թե ինչ տեսք ունեն, ինչ վարկանիշ։ Նրա համար կարևոր է, թե ինչպես են իրեն ընկալում երեխաները։ Նրանք երեխաներին կսովորեցնեն սեփական աշխարհընկալումը, բավական պահանջկոտ կլինեն։ Նրանց երեխաները լավ կրթություն են ստանում։
6. Կույս։ Խնայող են, ինչը պրակտիկություն են համարում։ Զարգացած ինտելեկտ ունեն։ Նրանք կխրախուսեն ուսումը, ինտելեկտուալ մրցույթներն ու գրականություն կարդալը։
7. Կշեռք։ Նրանց համար կարևոր է սեփական արտաքին տեսքը, վարկանիշը։ Նրանք երեխաներն սովորեցնեն իրենց լավ զգալ ցանկացած իրավիճակում, կկիսվեն կոնֆլիկտներից խուսափելու արվեստով։
8. Կարիճ։ Այս հայրիկները երեխաներին կսովորեցնեն, որ կյանքը պայքար է, և փրկվում է ամենաուժեղը։ Բազմաթիվ թերություններ ունեն. առանձնանում են փակ լինելով և անտանելի բնավորությամբ։
9. Աղեղնավոր։ Այս դեպքում գոյություն ունի առանձին փիլիսոփայություն։ Ամբողջ աշխարհը հետաքրքիր է, իսկ երբևէ չտեսնված որևէ բան կյանքի իմաստն է։ Աղեղնավոր հայրիկների երեխաները դեռ մանուկ հասակից ծանոթ են էքստրիմին, սպորտին, վայրի բնությանը։ Աղեղնավոր հայրիկները երեխաներին սովորեցնում են համառորեն հաղթահարել խոչընդոտներն ու պահպանել լավատեսությունը։
10. Այծեղջյուր։ Առանձնանում են կասկածամտությամբ ու սառնարյունությամբ, նրանց նշանաբանն է՝ հանգստություն՝ դրված նպատակին հասնելու ճանապարհին։ Նույնը նրանք սովորեցնում են իրենց երեխաներին։ Զգացմունքների առումով ժլատ են, երբեմն՝ նույնիսկ շատ դաժան։ Նրանց հատուկ չէ երեխաների հետ զվարճանալը։ Բայց մեծ տարիքում այս հայրիկներն իսկական հենարան են։ Նրանք հասկանում են, գործնական խորհուրդներ տալիս, բացատրում սեփական օրինակի վրա։
11. Ջրհոս։ Բազմաթիվ ընկերներ, հետաքրքրություններ, գործեր ունեն, ամբողջությամբ խորանում են դրանց մեջ։ Այս ամենն ընտանիքը կարող է երկրորդ պլան մղել։ Մյուս կողմից՝ նրանց համար շատ կարևոր է հրաշալի տղա և հայր մնալը։ Գնահատում են հարգանքը։
12. Ձկներ։ Չափազանց զգացմունքային են և կենտրոնացած իրենց վրա։ Հետաքրքրվում են փիլիսոփայությամբ, կրոնով։ Մեծ մտքեր ունեն, որոնց անվանում են իրենց երեխաները։ Նրանք կարող են կա՛մ կրկնօրինակման առարկա լինել, կա՛մ… կարելի է պարզապես ցավակցել։