Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յուայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտել «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիին շնորհավորանքի համար: «Շնորհակալություն սիրելի Թինա»,- գրել է Մխիթարյանը: «Ձեզ սիրում է իմ մայրը, այնպես որ Թբիլիսիի ողջ հայությունը Ձեզ հետ է»,- պատասխանել է Կանդելակին:
Մխիթարյանն իր հերթին գրել է. «Շնորհակալություն ձեր մորը: Խորհին շնորհակալություն Վրաստանի իմ բոլոր երկրպագուներին»:
Հիշեցնենք, որ երեկ «Էվերթոնի» դարպասը գրավելու առթիվ Կանդելակին Ինստագրամում շնորհավորել էր Մխիթարյանին գրելով. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա»: