ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր կողմից Սիրիայի հրթիռակոծման որոշման կայացումը եղել է շատ բարդ, քանի որ հնարավոր է, որ մահանային անմեղ մարդիկ: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահը խոսել է ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ: Ընդունելով հեռուստատեսության նկարահանող խմբին հայտնի Օվալաձեւ աշխատասենյակում, Թրամփը ասել է. «Այստեղ ամենից կարեւոր որոշումներն են կայացվում: Օրինակ այստեղ է կայացվել Սիրիայում “Թոմոգավքով” հրթիռակոծման որոշումը: Դա շատ բարդ որոշում էր, քանի որ հարցը մարդկանց կյանքին էր վերաբերում»:
Նյութի աղբյուրը ` Hraparak.am