Այսօր հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին  այցելեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Առողջապահության նախարարը խորհուրդ է տվել Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և գնալ բուժհաստատություն ստուգվելու համար: Իսկ ՀՀ նախագահի թեկնածուն շնորհակալություն է հայտնել Դերենիկ Դումանյանին իրեն այցելելու համար: Անդրիաս Ղուկասյանը նաև ասել է, որ կմտածի գնալ հետազոտության, թե ոչ: