1. Շփվիր կնոջ հետ
Զանգիր կամ հաղորդագրություն ուղարկիր նրան: Հաղորդագրություն ուղարկիր՝ մաղթելով բարի լույս կամ բարի գիշեր: Նրան մի ստիպիր պատասխանի սպասել: Եթե նա ընթրում է կամ աշխատանքից տուն է վերադառնում՝ հաղորդագրություն ուղարկիր՝ վստահ լինելու համար, որ գտնվում է տանը, լիակատար անվտանգության մեջ: Այդպիսով դու նրան ցույց կտաս քո հոգատարությունը:
2. Նրա առջեւ բացիր դուռը
Միշտ փորձիր դա անել: Մի տար նրա պայուսակը, բացառությամբ այն դեպքերի, երբ ճանապարհորդում եք: Օգնիր նրան ուղեբեռի հարցում: Անկասկած, կանայք ուժեղ են եւ կարիք չունեն, որ իրենց պայուսակը ինչ-որ մեկը տանի: Սակայն այդ կարծիքը՝ ժեստերի համադրությամբ, հատուկ նշանակություն ունի:
3. Նրա համար նախաճաշ պատրաստիր
Ես չեմ ասում, որ կանայք պատրաստել չգիտեն: Բայց համաձայնեք, որ հատկապես հաճելի է, երբ առավոտյան ամուսինը հավկիթը պատրաստում է հենց այն ձեւով, որը դուք եք սիրում:
4. Թափիր աղբը
Այո, սա մանրուք է: Պարզապես կատարիր քո պարտավորությունը թեթեւությամբ եւ առանց զգալու, թե ստիպված ես անում: Դու այդպիսով քո ներդրումն ես ունենում ձեր հարաբերություններում: Բացի այդ, փոքր բաներից ձեւավորում է ամբողջությունը:
5. Սառնարանը լցրու մթերքով
Սառնարանը ուտելիքով լցնելն ու լվացքի փոշու գնումը ավելի շատ է գնահատվում, քան վարդերի փունջը: Երբեմն պրակտիկ ջենթլմենն ավելին է, քան ռոմատիկ եւ զգայուն զուգընկերը: