1. Նա ժամանակին է գալիս հանդիպման
Նա քեզ չի ստիպում սպասել: Եթե ասում է, որ 7 րոպեից կգա քո հետեւից, ուրեմն ժամանակին կգա: Կարող է նույնիսկ մի քանի րոպե շուտ գալ:
2. Նրա համար կարեւոր է այն ամենը, ինչ դու ես կարեւորում
Նա պատրաստ է լսել քեզ հուզող հարցերի մասին: Նա լսում է եւ մտածում, թե ինչպես կարող է օգնել քեզ կամ կիսել քո զգացմունքները:
3. Նա հանուն քեզ զոհողությունների է գնում
Նա միշտ պատրաստ է կողքիդ լինել, երբ քեզ պետք է, եթե նույնիսկ ստիպված է հետաձգել իր ծրագրերը:
4. Նա ծրագրում է ժամադրությունները
Ինչ-որ հետաքրքիր բան է մտածում ու կազմակերպում:
5. Նա օգնում է քեզ լուծել խնդիրներդ
Նա ոչ միայն լսում, այլեւ օգնություն եւ լուծումներ է առաջարկում: Նրա համար կարեւոր է քո երջանկությունը:
6. Նա ամեն տեղ քեզ իր հետ տանում է
Ընկերների հետ հանդիպման, հարսանիքի, ընտանեկան տոների: Ուր էլ նրան հրավիրում են, ամեն տեղ քեզ հետ է գնում:
7. Նա քեզ ծանոթացում է բոլորի հետ
Նա քեզ ծանոթացնում է ընկերների, ծնողների, գործընկերների հետ: Օգտագործում է քեզ ամբողջ աշխարհին ներկայացնելու ցանկացած հնարավորություն:
8. Նա ապագայի ծրագրեր է կազմում քեզ հետ
Նա վերջին րոպեին չի առաջարկում հանդիպել: Նա համատեղ երեկոներ եւ նույնիսկ արձակուրդ է ծրագրում: