Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը մոտ 4:00-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ 1 տղա:
Մեր տեղեկություններով՝ երեխաներին անվանակոչել են Աննա, Թեհմինե, Ռոզա, Լիլիթ եւ Արա: Նրանք ծնվել են Կարապետյանների ընտանիքում, որոնք բնակվում են Մեծամորում:
Մեր տեղեկություններով՝ երեխաներին տեղավորել են մի քանի հիվանդանոցներում. երեխաներից մեկը Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում է, երկրորդը՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում, երրորդը՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում, մյուս երկուսը մնացել են «Էրեբունի» ԲԿ-ում:
Նրանց վիճակի մասին առայժմ միայն հայտնի է, որ ամենափոքրիկ երեխայի քաշը մոտ 600 գրամ է: Մյուսները կշռում են 700-ից մինչեւ 950 գրամ: