Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը եւ «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել են 5 տարվա պայմանագիր կնքելու հարցում, գրում է The Sun-ը:
Անգլիական ակումբում 26-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 280 հազար ֆունտ ստերլինգ:
Ֆրանսիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համաձայնություն է տվել այն բանից հետո, երբ նրան հայտնել են, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնն ուժեղացնելու է կազմը եւ խաղալու է Չեմպիոնների լիգայում:
Անտուան Գրիզմանի գործող պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը, իսկ պայմանագրով ամրագրված տրանսֆերային արժեքը 89 միլիոն ֆունտ է։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 25 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: