«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԿԸՀ արձանագրություններով այլեւս ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից դեռ հրաժարական չի ներկայացրել: Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների` այս ժամանակահատվածում նա Դուբայում էր, սակայն օրերս վերադարձել է, թեեւ երեկ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
«Հրապարակ»-ը փորձել է ճշտել, թե երբ է ներկայացնելու հրաժարականի դիմումը, ում է տեսնում որպես իր իրավահաջորդ: Ի դեպ, ՀՀԿ-ում սպասում են նրա հրաժարականին, որպեսզի հայտարարեն իրենց թեկնածուի մասին. վերնախավում արդեն իսկ Արարատի մարզում նոր «ասողը»` Արայիկ Գրիգորյանը, կարծես որոշել է, որ իրենց թեկնածուն պետք է լինի Գազի Հովոն` Հովհաննես Ղազարյանը, որքան էլ Ղազարյանների ընտանիքը փորձում էր «հեռու խաղալ» Աբրահամյաններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում