Մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է, հայտնում է NEWS.am Medicine-ի աղբյուրը։

Աղջիկը, որը ծնվել էր խոր անհասությամբ, բուժում ու խնամք էր ստանում «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Մեր տեղեկություններով, մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը նորածին աղջնակի վիճակը կրիտիկական է դարձել եւ որոշ ժամանակ անց նա մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նորածիններից մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Մասնավորապես, մայիսի 3-ի դրությամբ, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» եւ «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին եւս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ CPAP համակարգին միացնելու համար։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի եւ ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։