Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բրիտանական լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է իր դիրքորոշումը կապված սեռական փոքրամասնությունների ամուսնությունների հետ:
Լուկաշենկոն հարցազրույցի սկզբում անդրադարձել է կնոջ և տղամարդու հարաբերություններին` նշելով, որ դա ամենաբնական և դասական երևույթն է: «Ստեղծվում են ընտանիքներ, ծնվում են երեխաներ, իսկ ընտանիքի ստեղծման հիմնական նպատակը երեխաների ծնունդն է»,- նշել է Լուկաշենկոն:
Այնուհետև Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձ է կատարել սեռական փոքրամասնություններին առաջինը լեսբուհիններին, իսկ այնուհետև նաև գեյերին:
«Ինչ վերաբերվում է կինը կնոջ հետ սեռական հարաբերություններին, ապա ես ինչպես արդեն նախկինում նշել եմ, դա մեր տղամարդկանց մեղքն է, որ կնոջ համար կինը կարողանում է փոխարինել տղամարդուն: Մենք կայուն չենք նրանց համար,ուստի նրանք այն ինչ պետք է փնտրեն մեր մեջ, սկսում են փնտրել կանանց համար: Այդ պատճառով ես ցավով եմ ընդունում այդ հանգամանքը: Դա շատ վատ է, սակայն ես չեմ քննադատում լեսբուհիներին»,- նշել է Բելոռուսի նախագահը:
Ալեքսանդր Լուակշենկոն նշել է, որ խիստ բացասական է վերաբերվում տղամարդը տղամարդու հետ սեռական հարաբերություններին:
«Ես չեմ կարող նրանց մասին ինչ-որ բան ասել, քանի որ դա դուրս է իմ տրամաբանությունից: Ես չեմ հասկանում դա, իսկ եթե չեմ հասկանում ինչու շոշափել այդ հարցը:Սակայն ես ասում եմ, որ դա ես չեմ ընդունում, կամ եթե ընդունում եմ, ապա խիստ բացասական: Ես կրկին խոսում եմ ընտանիք կազմելու սկզբունքների մասին, որից ամենահիմնականը երեխայի ծնունդն է, եթե նույնասեռականությունը բնական երևույթ է, ապա ինչու չեն ծնվում երեխաներ»,- նշել է Լուկաշնեկոն: