«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ մայիսի 8-ին, վարչապետ Կարեն Կարապետյանը նախատեց իրենից ամեն անգամ գումար խնդրող կնոջը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, կինը խնդրանքով դիմեց վարչապետին:

«Պարոն Կարապետյան ջան, իմ հարցը թերի է մնացել»,- ասաց նա, ինչից հետ վարչապետը բարկացավ. «Ձեր հարցը լուծել են, բա չեք ամաչո՞ւմ, լավ: Արսեն, մի հատ էլ լուծի, ամեն անգամ դուք էդ հարցով…»:

Վարչապետի օգնականը մոտեցավ կնոջը եւ սաստեց, թե միշտ նրան օգնել են իրենք: Կինը նշեց, որ իր 120 հազար դրամով օգնել են, սակայն եւս 80 հազար դրամ է անհրաժեշտ: