19-րդ դարի երկրորդ կեսին Շուշին Արևելյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոնն էր հանդիսանում: Քաղաքում, որտեղ գերակայում էր հայկական ազգաբնակչությունը, գործում էին բազմաթիվ կրթօջախներ, զարգանում էին արվեստները, հրատարակվում էին գրքեր և պարբերականներ: Այստեղ, կարծես, ամեն ինչն էր նպաստում դրան՝ և՛ քաղաքի գեղեցիկ բնապատկերներն ու մեղմ բնակլիմայական պայմանները, և՛ թաղամասերի յուրահատուկ կառուցապատումը, որտեղ գերիշխում էր երկու-երեք հարկանի տների ճարտարապետական նորակերտ ոճը:
Ռուս ականավոր նկարիչ Վասիլի Վերեշչագինը, լինելով Շուշիում, իր «Ճամփորդություն դեպի Անդրկովկաս 1864-1865 թթ.» գրքում այսպես է նկարագրում քաղաքը. «Շուշին Անդրկովկասի մյուս քաղաքների բացարձակ հակապատկերն է: Տները կանոնավոր են, գեղեցիկ, բարձր և լուսավորված են բազմաթիվ հրաշագեղ պատուհաններով: Փողոցներն ամենուր պատված են լայն սալիկներով, իսկ տանիքները՝ եվրոպականի նման են»:
19-րդ դարի կեսերից Շուշիում սկսվում են ձևավորվել նաև թատերական ավանդույթները: Հայտնի է, որ առաջին թատերական ներկայացումը տրվել է դեռևս 1848-ին՝ ռուսական և եվրոպական բարձրագույն հաստատություններում սովորած և հայրենիք վերադարձած մի խումբ շուշեցի հայ երիտասարդների ուժերով: Սակայն քաղաքում իրական թատերական կյանքը աշխուժանում է 1865 թվականից հետո, երբ դերասաններ Գ. Չմշկյանի, Ս. Մանդինյանի և Մ. Ամրիկյանի մասնակցությամբ Շուշիի ինքնագործ թատերախմբի ուժերով պարբերաբար բեմադրվում են հայ և այլ հեղինակների տարբեր ներկայացումներ:
1873 թվականին Շուշիի մեծահարուստ, հասարակական գործիչ և բարեգործ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով կառուցվում է քաղաքային ակումբի փայտաշեն շենքը, որի դահլիճը և դառնում է Շուշիի թատերախմբի հիմնական բեմական հարթակը: Քաղաքի թատերասեր հասարակայնության համար մեծ իրադարձություն էր, երբ 1882-ին հյուրախաղերով Շուշիի թատրոն է գալիս հայ բեմի փայլուն վարպետ Պետրոս Ադամյանը։ Մոտ մեկ ամիս անվանի դերասանը տարբեր ներկայացումներ տվեց Շուշիում, որոնք մեծ խանդավառությամբ ընդունվեցին հանդիսատեսների կողմից:
1880-ականների սկզբներին Շուշիում սկսում են բեմադրություններ իրականացնել Աբրահամ Տեր-Գասպարյանն ու Հովհաննես Ճաղարբեկյանը, որից հետո Մկրտիչ Խանդամիրյանի մեկենասությամբ Շուշին ունեցավ արդեն իր մշտական գործող սիրողական թատերախումբը: Քանի որ հին թատրոնի՝ քաղաքային ակումբի շինությունը փայտաշեն էր և դրա պատճառով երկու անգամ արդեն շենքում հրդեհ էր բռնկվել, պարզ էր, որ այն արդեն չէր կարող այլևս բավարարել քաղաքի հանդիսատեսի օր-օրի ավելացող պահանջներին: Մկրտիչ Խանդամիրյանը ձեռնամուխ է լինում իր միջոցներով թատրոնի նոր շենքի կառուցմանը: Հոյակերտ այդ շենքը վեր բարձրացավ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ: Թատրոնի բացումը տեղի ունեցավ 1891 թվականի հուլիս 7-ին, իսկ անդրանիկ ներկայացումը, որը բեմադրվեց և խաղացվեց հենց բացման օրը՝ դա հայ անվանի գրող և դրամատուրգ, ծնունդով շուշեցի Մուրացանի «Ռուզան» պատմական դրաման էր:
Շուշիի քաղաքային թատրոնի նոր շենքը, որն ուղղակի կոչվում էր «Խանդամիրյան թատրոն», ուներ 350 տեղանոց դահլիճ, հարմարավետ բեմ և ընդարձակ ճեմասրահ: Թատրոնում անց էր կացված էլեկտրական լուսավորություն, որը հնարավորություն էր տալիս ներկայացումների խաղարկումը նաև երեկոյան ժամերին՝ այդ տարիների համար դա Անդրկովկասում թերևս բացառիկ երևույթ կարելի է համարել: Հետաքրքիր է, որ Մկրտիչ Խանդամիրյանը թատերական ոլորտում իր գործունեության ընթացքում բնավ էլ չի բավարարվել միայն բարեգործությամբ: Լինելով վերին աստիճանի կրթված անձնավորությունը, նա նաև ֆրանսերենից և ռուսերենից հայերեն թարգմանություններ է կատարել և անգամ անձամբ մի քանի պիեսներ է հեղինակել: 1891-1905 թթ. Խանդամիրյանի թատրոնում բեմադրվում էին հայ և այլ հեղինակների՝ Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի, Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Լերմոնտովի, Օստրովսկու, Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի և Հյուգոյի երկերը:
Շեքսպիրյան շարքից շուշեցիների շրջանում առանձնահատուկ ժողովրդականություն էին վայելում «Համլետը», «Օթելլոն», «Լիր արքան» և «Վենետիկի վաճառականը»: Այդ ժամանակահատվածում Խանդամիրյանի թատրոնում և քաղաքի այլ ակումբներում հյուրախաղերով հանդես են եկել շատ անվանի հայ դերասաններ: Օրինակ, 1900-ին Հովհաննես Աբելյանն իր խմբով Շուշիում խաղացել է 17 ներկայացում՝ այդ թվում «Դոն Քիշոտ», «Օթելլո», «Պաղտասար Աղպար», «Անմեղ մեղավորները», «Անսանձի սանձահարումը» և ուրիշներ։ Խանդամիրյան թատրոնի շենքում կազմակերպվում էին նաև այլ միջոցառումներ՝ համերգներ, պարահանդեսներ և կրկեսային ներկայացումներ: 1894 թվականին այս շենքում իր ղեկավարած երգչախմբով ելույթ է ունեցել հայ անվանի կոմպոզիտոր և խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզան:
Խանդամիրյանի հայկական թատրոնի շենքը, որը Շուշիի զարդն էր համարվում, քաղաքի բազմաթիվ այլ շինությունների հետ միասին ոչնչացվում և հրկիզվում է 1905 թվականին՝ հայերի եւ կովկասյան թաթարների միջև ծավալված արյունալի զինված բախումների ժամանակ: Նշենք, որ ներկայումս Շուշիում իր գործունեությունն է ծավալում Մկրտիչ Խանդամիրյանի անունը կրող պետական թատրոնը:
Այս թեմայով
Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
Երկրաշարժ՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար
Եղանակը Հայաստանում
Եղանակը Հայաստանում. Սպասվում է քամու ուժգնացում
Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում. Միրզոյան
Կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը կապող կամուրջ
Արևմուտքը ցանկանում է պահել Վրաստանը և Հայաստանին ներքաշել իր ազդեցության ուղեծիր. Գերասիմով
Բուք, ձյուն և մերկասառույց. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է
Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային խնդիրները
Բրազիլիայում 56 մետրանոց լողացող տոնածառ է ընկել
ՀՖՖ-ն ունի 3 նոր անդամ
Հարյուրավոր հյուսիսկորեացի զինվորներ մահացել կամ վիրավորվել են Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ-ի հետ մարտերում
Փաշիկ Ալավերդյան․ Վարազդատ Լալայանին տեսնում եմ Լոս Անջելես-2028-ի ոսկե մեդալով
Երկար ժամանակով լույս չի լինելու
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով
Արթիկում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Ալագյազ-Արթիկ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է
«Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. հայց . «Ժողովուրդ»
11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ ՔՊ կուսակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ»
«Ես մանդատս չեմ դնի»․ որոշ ՔՊ-ականներ շարունակում են համոզել Հովիկ Աղազարյանին՝ վայր դնել մանդատը. «Ժողովուրդ»
Մենք դասեր էինք քաղել «Բայերի» դեմ խաղից․ Մխիթարյան
Աստղագուշակ՝ դեկտեմբերի 18-ի համար
Արևմուտքը ցանկանում է պահել Վրաստանը և Հայաստանին ներքաշել իր ազդեցության ուղեծիր. Գերասիմով
ԵՄ Խորհրդի որոշումը պետք է դիտարկել որպես միանշանակ հակավրացական քայլ. Կոբախիձե
Կանադայի փոխվարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Պուտինն ընդունել է Նուրսուլթան Նազարբաեւին
Չինաստանի առաջնորդը մերժել է Թրամփի հրավերը
Ֆրանսիան և Լեհաստանը քննարկում են Ուկրաինա 40 հազար եվրոպացի զինվոր ուղարկելու հարցը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզա...
1
Երկրաշարժ՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատ...
2
Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
3
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքական...
Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
«Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. հայց . «Ժողովուրդ»
11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ ՔՊ կուսակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանի հայտա...
Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ»