Onedio.ru-ն առաջարկում է պարզ թեստ, որը հնարավորություն կտա բացահայտել և ավելին իմանալ սեփական բնավորության մասին։ Պարզապես հարկավոր է ընտրել այն ժեստը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
А. Այնքան էլ չեք սիրում բացվել մարդկանց առաջ։ Դրա պատճառը հաճախ անինքնավստահությունն է։ Միշտ հոգ եք տանում մյուսների մասին, իսկ սիրահարվելու դեպքում անհամբեր եք դառնում և կախյալ ձեր սիրո օբյեկտից։
Б. Շրջապատը ձեզ համարում է հասկացող և նրբանկատ անձ։ Դա իսկապես զուր չէ, քանի որ կարողանում եք լսել և շահել մարդկանց վստահությունը։ Ընդհանուր առմամբ ընկերասեր եք, բարի, ինչը մարդիկ միանգամից զգում են։
В. Կարելի է ասել, որ շատ ավելի էգոիստ եք, քան մյուսները։ Բարձր ինքնագնահատական ունեք։ Հակված եք ձեր առաջ մեծ նպատակներ դնել և չեք ցանկանում որևէ զիջում անել։ Միակ ցանկությունն անձնական ամբիցիաները բավարարելն է։ Շրջապատը զգուշավորությամբ է մոտենում ձեզ։ Եթե դա չի անհանգստացնում ձեզ, մնացեք այնպիսին, ինչպիսին կաք։
Г. հակված եք հետաձգել կարևոր գործերը և դուրս գալ այդ ամենի տակից, երբ վերջնաժամկետն արդեն չափազանց մոտ է։ Ինչքան էլ ուժեղ հողմ լինի, միշտ հանգիստ եք մնում։ Ուժերի առավելագույն չափով աշխատելը ևս ձեզ համար չէ։ Փորձում եք բոլոր խնդիրները լուծել նվազագույն ջանքերով։
Д. Ձեզ համար առավել հետաքրքիր է հետևել կյանքին, քան դրանում ակտիվ մասնակցություն ունենալ։ Սիրում եք դիտարկել բոլոր կողմերը, երբեմն նաև կպչուն եք։ Ամեն դեպքում, միշտ բազմաթիվ ծրագրեր և անելիքներ ունեք, որոնք մանրակրկտորեն եք անում։