Կախարդանքից, չար աչքից կարելի է պաշտպանվել հետեւյալ մեթոդներով.
Գնդասեղ հագուստի ներսի մասում: Ընդ որում՝ այն գլխիկով պարտադիր պետք է դեպի ներքեւ լինի: Այս միջոցն ունակ է պաշտպանել չար աչքից:
Հանգույցներով կարմիր թել՝ դաստակին: Սա նույնպես ուժեղ պաշտպանական միջոց է չար աչքի դեմ:
Մշտապես գնալ եկեղեցի եւ աղոթել պաշտպանության համար: Սա ամենահուսալի միջոցն է ոչ միայն ձեզ չար աչքից ու կախարդանքից, այլ ողջ ընտանիքին պաշտպանելու համար:
Բացի այդ, որպեսզի չար ոգիները տուն չմտնեն, այն անպայման պետք է օրհնել: Ընդ որում, ընդունված է համարել, որ օրհնված բնակարանում ծխել չի կարելի, հակառակ դեպքում՝ ամբողջ պաշտպանական ազդեցությունը կկորչի: