«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, գոլի հեղինակ դառնալով Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, սահմանել է ռեկորդ:
Ֆրանսիայի հավաքականի խաղացողը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Մբապեն ռեկորդը գրանցել է 18 տարեկան 140 օրականում, գրում է France Football-ը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում ֆրանսիացին մասնակցել է 9 խաղի եւ դարձել 6 գոլի հեղինակ: Ընդ որում՝ նա բոլոր գոլերը խփել է փլեյ-օֆֆում: