Վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկա գտնվելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովում: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու ոլորտի մասնագետներ: Բացման խոսքում ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը և գործնականորեն կիրառել այն ոլորտի կայացման աշխատանքներում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ ռազմական հոգանության ոլորտի զարգացումը իրականացվում է ռազմական բարեփոխումներ շրջանակներում և շարունակական բնույթ է կրելու. «Այսօր ՀՀ զինված ուժերում մենք գտնվում ենք հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին: Դրա համար հարկավոր է զորամասերում բացել համապատասխան հաստիքներ և հետևողական ջանքեր ներդնել, որպեսզի մինչև վերջ կարողանանք ձևավորել այս համակարգը: Արցախյան պատերազմի ժամանակ տարած հաղթանակը հոգեբանական մեծ առավելություն ունի, որը պետք է պահպանել»,- նշել է Սեյրան Օհանյանը: 
ՀՀ զինված ուժերում մենք գտնվում ենք հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին.Սեյրան Օհանյան
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					