Մայիսի 10-ին եւ լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) եւ Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:
Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է: