«Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինն այլևս չի խաղա ընթացիկ մրցաշրջանում, հայտնում է «AS»-ը:

Ուրուգվայցին «Էյբարի» հետ խաղից հետո որակազրկվել է 3 խաղով, քանի որ հեռացումից հետո չորրորդ մրցավարին հետևյալն էր ասել.

«Ձեզ համար ակնոց գնեք: Դուք սարսափելի եք աշխատում»:

Ընթացիկ մրցաշրջանում Գոդինն այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Ավելի վաղ մրցավարներին ծափահարելու համար 3 խաղով որակազրկվել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հեռացվելուց հետո ծափահարելու համար մեկխաղյա որակազրկումով էր պատժվել: