Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռեալին»:
Եվրագավաթներում սա «Ատլետիկոյի» առաջին հաղթանակն էր «Ռեալի» նկատմամբ 1959 թվականից ի վեր:
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
1959 թվականի մայիսի 7-ին «Ատլետիկոն» եվրոպական չեմպիոնների Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ռեալին». հանդիպման միակ գնդակն իր ակտիվում գրանցեց Էնրիկե Կոլյարը:
Պատասխան մրցավեճում հաղթանակ տարավ «Ռեալը» և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթեց «Ռեյմսին»: