Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ազգային թիմի առաջին ֆուտբոլիստն է, ով կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակիչում:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, ով կարող է մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերից որևէ մեկի եզրափակիչին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սելթա»-ի հետ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Սելթա»-ի հետ: Առաջին կեսի 17-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Ֆելաինին: Խաղակեսի ավարտին «Սելթա»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Կարմիր սատանաների» դարպասը գրավեց Ռոնկալյան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին: Երկու խաղերի 2:1 ընդհանուր հաշվով «կարմիր սատանաները» եզրափակիչում են: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում: