«Ազգովի փող հավաքենք՝ սրանց տանք, որ գնան: Ամեն ինչ արեցին, որ գան իշխանության, եկաք, որ իրականում վարչապետ կոչվածի բանաձեւն իրականացնե՞ք: Ի՞նչ եք ուզում այս երկրից»,-այսօր լրագորղների հետ ահնդիպման ժամանակ կառավարությանը ուղղված նման հարցադրում արեց  մՀԱԿ անդամ Գուրգեն Եզիազարյանը:

Վերջինիս համար նախարարներց լավագույնը  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է , ում մասին նա քիչ թե շատ լավ արտահայտվեց.

«Որպես նախարար «վատագույն տարբերակը, բայց արի ու տես, որ բանակը դարձել է սպանդանոց: Լավ,  էս անգամ կանգնեցրինք Երեւան եկող սպանված զինվորի ծնողներին , հասկանո՞ւմ եք, որ սենց եթե շարունակվի, կգան գլուխներդ կջարդեն, դեմը չեք կարող առնել»:

Վերջինիս բնորոշմամբհայ ժողովուրդը արդեն զզվել է կառավարությունից և  ու երեխա կորցնելուց:ՀԱԿ անդամը  երկրի «առաջին ու վերջին փրկությունը» իշխանափոխության մեջ է տեսնում:Վերջինս կանխագուշակում է, որ կլինի Ղարաբաղի կարգավիճակով հանրաքվե. «Եվ որպեսզի ժամանակ շահեն, կփոխվի կառավարությունը, վարչապետին մատաղ կանեն»: