Հայ ձյուդոիստները 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը եւ 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը գրավել են երրորդ տեղը:
Մրցաշարին մասնակցում էին 274 մարզիկներ 16 երկրներից: Հայաստանի թիմն ուներ 11 ներկայացուցիչ: Արցախցի Սոսե Բալասանյանը գրավել է 7-րդ տեղը: Մրցավարական խմբի կազմում է եղել նաեւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար, օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, փոխանցում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: