Մի շտապեք, ուշադիր զննեք նկարը և ընտրեք միակ իրը.
Իսկ հիմա իմացեք, թե ինչ էմոցիոնալ վիճակի մասին է վկայում տվյալ առարկան, որն ընտրել եք։
Ճոճանակ
Խորհրդանշում է էրոտիկ խաղ։ Դրանք նշանակում են ոչ միայն էրոտիկ ֆանտազիաներ, այլ նաև որոշակի մոլուցք։
Հեծանիվ
Խորհրդանշում է ձեր ներքին հավասարակշռությունը և որևէ նոր բան՝ շրջապատը, նոր արժեքներ և այլն ուսումնասիրելու ձեր ցանկությունը։
Խնձորներով զամբյուղ
Խորհրդանշում են գիտելիք, իմաստություն, անձնական նպատակի ձգտում և ձեր երջանկությունը։
Մեխեր
Խորհրդանշում են բռնություն ձեր և ուրիշների հանդեպ։ Այս օբյեկտը ցույց է տալիս էմոցիոնալ վիճակը և բավական փոփոխված հոգեբանությունը։
Սաղավարտ
Այն խորհրդանշում է տղամարդկություն և մարտիկի ոգի, նաև իմպուլսիվություն և որոշումներ կայացնելու անընդունակություն։
Գրքեր
Խորհրդանշում է գիտելիքների ձգտում, բայց եթե դրանք իջեցված են ներքնահարկ, դա կարող է ցուցադրել գոյության իմաստի կորուստ։
Մուրճ
Դա խորհրդանշում է բռնություն և ինչ-որ բանին ուժով հասնել։ Այդ բռնությունը կարող է ուղղված լինել ինչ-որ արտաքին օբյեկտի կամ առարկայի, որը կարող է առաջ բերել կամ բացահայտել սեփական անձի հետ որոշակի կոնֆլիկտներ։
Դիմակներ
Դրանք խորհրդանշում են էմոցիաներ, որոնցով մենք վերաբերվում ենք ուրիշներին՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։
Նկար
Այն խորհրդանշում է կայունություն և պարզություն մեր գործերում, ցույց է տալիս ինչ եք փնտրում ձեր և ուրիշների տեսլականում։
Անիվ
Խորհրդանշում է մեր և մեր շրջապատի միությունը։ Միակ բացասական պահն այն է, որ նրանք, ովքեր ընտրում են այս օբյեկտը՝ շարժվում են փակ շրջանով և ոչինչ չեն ուզում փոխել իրենց կյանքում։
Նրբերշիկներ
Խորհրդանշում է նեղ կապը ձեր ֆիզիկական վիճակի հետ։ Սովորաբար ընտրում են նրանք, ովքեր ունեն առողջության հետ կապված թաքնված պրոբլեմներ։
Ճաղեր
Պարփակվածության և միայնակության խորհրդանիշ։ Այս օբյեկտը ցույց է տալիս, որ դուք անցնում եք դեպրեսիաների և տագնապների շրջանով և շատ դժվար է դրանից հետո ուշքի գալ։
Աստիճան
Այն խորհրդանշում է նպատակներին հասնելու համար վեր բարձրանալու ձգտում։ Քանի որ աստիճանի միջնափայտերը կոտրված են, դա ցույց է տալիս, որ այդ ճանապարհը ընդհատվում է, հետևաբար՝ դուք այժմ ապրում եք մի իրավիճակ, երբ պետք է հավասարակշռել անցյալի և ապագայի միջև։
Արկղեր
Արկղերը խորհրդանշում են մեր անձը, քանի որ դրանք իրենցից կոնտեյներ են ներկայացնում, որոնք նախատեսված են ներսում ինչ-որ բան թաքցնելու կամ փակելու համար։ Մտածեք, ինչո՞վ են դրանք լցված։
Ավել
Ցուցադրում է ձեր սիրելիի հետ մտերիմ հարաբերություններ և ինտիմ կապ ունենալու ձեր թաքնված ցանկությունը։
Կոտրված աթոռ
Այն խորհրդանշում է ոչ ստաբիլ, լարված, սթրեսերով լի և հանգստի բացակայությամբ շրջանը։
Կոտրված հայելի
Հայելին խորհրդանշում է այն, թե ինչպես ենք մենք մեզ տեսնում, բայց քանի որ այն կոտրված է՝ ցույց է տալիս ներքին պայքարը, որը մեզ երկու կես է անում և ստիպում մեզ վատ զգալ։
Ունելի
Այս օբյեկտը ցուցադրում է ճնշվածության վիճակը, որում գտնվում եք։ Դուք ձեզ պարտական եք համարում ընտրություն կատարել կամ որոշակի որոշում կայացնել։