Մայիսի 16-ին եւ լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) եւ 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 60 (4 արկ) եւ 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
Այս պահի դրությամբ օպերատիվ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: