«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Վեսթ Բրմովիչ Ալբիոնի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:1) ուշացել է մամուլի ասուլիսից:
Իսպանացի մասնագետը ներողություն է խնդրել լրագրողներից և հայտնել է,որ շփվում էր հյուրերի գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսի հետ.
«Նախևառաջ, ցանկանում եմ ներողություն խնդրել փոքր-ինչ ուշանալու համար: Տոնի Պյուլիսը Տոնի Պյուլիսն է, իսկ կարմիր գինին՝ կարմիր գինին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը:
37 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 4-րդ տեղում ընթացող «Լիվերպուլին» գերազանցելով 2 միավորով: