Նստատեղի նյարդն ամենաերկարն է մարդու մարմնում: Երբ այն բորբոքվում է, անասելի ցավ է պատճառում:
Բացի ցավից՝ կարող է առաջանալ անհարմարություն նստելիս, ծանրության զգացում ոտքերում, ծակոց և այլն:
Ներկայացնում է պարզ մեթոդ, որը կարող է խնդիրը լուծել ընդամենը 10 րոպեում:
Բուժումը պետք է քնելուց առաջ արվի:
1. Դույլի մեջ մոտ 10 լ ջուր լցրեք:
2. Ջուրը պետք է ամենաբարձր ջերմաստիճանի լինի, որում հնարավոր է պահել ոտքերը:
3. Հետո մի բուռ աղ և կես լիտր խնձորի քացախ ավելացրեք:
4. Լավ խառնեք:
5. Ոտքերը դրեք դույլի մեջ և պահեք, մինչև ջուրը սառչի:
6. Ոտքերը հանելիս լվացեք և փաթաթեք չոր սրբիչով, գնացեք քնելու:
7. Ոտքերը տաք վիճակում պահեք: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սրբիչով կամ ծածկոցով քնել:
Հաջորդ օրը անկողնուց վեր կենալով՝ հողաթափեր հագեք և առանց դրանց հատակին չկանգնեք:
Ցավը կսկսի վերանալ առաջին պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրան կրկնեք 6 ամիսը մեկ կամ երբ նորից ցավ զգաք: