ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանական զինուժի հրթիռակոծության մասին նախօրեին տարածած հասցեական հայտարարությունը Բաքուն որակել է «անարդար եւ ոչ օբյեկտիվ»:
«Ադրբեջանական ԶՈւ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»՝ կոչ անելով շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: