Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ին հյուսիսային առանձին շրջաններում, 18-ին՝ երեկոյան ժամերին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:
Երևան քաղաքում՝
Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին՝ երեկոյան ժամերին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.30C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.30C