Մայիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 417.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 417.25 դրամ:

Նշենք, որ մինչ այդ վերջին անգամ գործարք իրականացվել էր մայիսի 23-ին: Կայացել էր 7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 414.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 415.75 դրամ:

Աղբյուրը՝ «ՓԱՍՏԻՆՖՈ»