Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղից հետո (4:1) «Բավարիան» տոնել է հերթական չեմպիոնական տիտղոսը, որը նվաճվել էր դեռ ապրիլի վերջին:
Հանդիպումից հետո մյունխենյան թիմին շնորհել են արծաթյա սկուտեղն, իսկ հետո ֆուտբոլիստներն, ավանդույթի համաձայն, սկսել են միմյանց ողողել գարերջրով:
Առաջինը գարեջրով է ողողվել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որն առաջին անգամ է մասնակցել այս իրադարձությանը:
Հիշեցնենք՝ «Ֆրայբուրգի» հետ խաղը վերջինն է եղել «Բավարիայի» երեք ֆուտբոլիստների՝ Ֆիլիպ Լամի, Խաբի Ալոնսոյի և Թոմ Շտարկեի կարիերայում: