Ամերիկացի բժիշկները ցույց են տվել, որ ավելցուկային քաշը բերանի խոռոչի, այդ թվում ատամների հիվանդությունների զարգացում է առաջ բերում: Այս հետազոտությունը հրապարակված է Oral Diseases հանդեսում, որի մասին հակիրճ հաղորդել է EurekAlert!-ը:
Գիտնականները զննել են ստոմատոլոգների 160 սպասարկյալների՝ մարմնի նորմալ եւ ավելցուկային զանգվածով: Ավելի քան 23 բալ մարմնի զանգվածի ինդեքսով մարդկանց մոտ ավելի ծանր պերիոդոնտիտ Է զարգացած ատամնաբույժի այն սպասարկյալների համեմատությամբ, ովքեր մարմնի նորմալ զանգված ունեն:
Նրանց մոտ, ում ինդեքսը գերազանցել է 25-ը, պարոդոնտիտը վեցապատիկ գերազանցել է մարմնի նորմալ զանգված ունեցող հաճախորդների այդ ցուցանիշը:
Գիտնականները նշում են, որ ճարպակալումն, ամենայն հավանականությամբ, բորբոքային գործընթացներ է առաջացնում բերանի խոռոչում: