Շիրակի մարզի Սարատակ գյուղում այսօր՝ մայիսի 22-ին, տեղի է ունեցել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Կարեն Դանիելյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչներ,ԶՈւ բարձրաստիճան սպաներ:
Զոհված զինծառայողին հողին կհանձնեն վաղը՝ հարազատ գյուղում:
Կարեն ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Նա 2016թ. քառօրյա պատերազմի մասնակից է եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: