Երեկ Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո ահաբեկչություն է տեղի ունեցել:

Ողբերգությունից անմիջապես հետո համաշխարհային աստղերը սկսել են ցավակցություններ հայտնել, առաջիններից մեկն էլ՝ հենց Արիանա Գրանդեն:

«Ես կոտրված եմ: Ամբողջ սրտով ցավում եմ: Բառեր չունեմ»,- Twitter-ում գրել է երգչուհին:

 

«Աղոթում եմ բոլորի համար»,- գրել է Քեթի Փերին:

 

«Արտասվում եմ՝ մտածելով այն բոլոր անմեղ մարդկանց մասին, որոնք համերգի էին գնացել: Իմ աղոթքները ձեզ հետ են»,- գրել է Դեմի Լովատոն:

 

«Սիրտս կոտրված է Մանչեսթերում տեղի ունեցածի պատճառով»,- գրել է Գարրի Սթայլսը:

 

«Իմ արցունքները, աղոթքներն ու սերը բոլորին, ովքեր տուժել են այդ ողբերգության ժամանակ»,- գրել է Թեյլոր Սվիֆթը:

«Իմ մտքերը բոլորիդ հետ են, դուք իմ աղոթքներում եք»,- գրել է Սելենա Գոմեսը:

 

«Աստված իմ, օրհնիր բոլորին, ովքեր եղել են Արիանա Գրանդեի համերգին: Աղոթում եմ ձեզ եւ խեղճ Արիանայի համար»,- Քլոե Քարդաշյան:

 

«Տխուր եւ սարսափելի պատմություն: Իմ աղոթքները ձեզ հետ են»,- Էլեն Դեջեներես:

 

«Իմ աղոթքներն ուղղված են Մանչեսթերի բնակիչներին»,- գրել է Շերը:

Ցավակցություն են հայտնել նաեւ Ռիզ Ուզերսփունը, Ջարեդ Լետոն, Լիա Միշելը, Քրիս Բրաունը եւ այլ աստղեր: