Soulpost.ru-ն գրում է, որ Կշեռքները ներդաշնակ, հավասարակշռված մարդիկ են։ Անվրդով տեսքի տակ թաքնված է հետաքրքիր, վառ անձնավորություն։ Մի քանի փաստ կենդանակերպի այս նշանի մասին։

1. Մի փոքր խենթ են։ Կշեռքները մի փոքր տարօրինակ են։ Նրանք սիրում են պարել առանց երաժշտության, նմանակել կենդանիների և ոչ ստանդարտ բաներ անել։ Նրանց տարօրինակությունը կարող է տարբեր կերպ արտահայտվել։

2. Վճռական չեն։ Կշեռքները դժվարությամբ են որոշումներ կայացնում՝ լինի դա պաղպաղակի ընտրությո՞ւն, թե՞ կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող որոշում։ Ցանկացած որոշում նրանց համար կյանքի ու մահվան հարց է։ Կշեռքները երկար կկշռադատեն դեմ և կողմ փաստարկները, մինչև իրենց խելագարության կհասցնեն։ Հենց որոշում կայացնեն, մեծ է հավանականությունը, որ կզղջան դրա համար՝ ամբողջ կյանքում փորձելով գուշակել, թե ինչ կլիներ, եթե նախընտրություն տային այլ տարբերակի։

3. Խաղաղարար են։ Կշեռքները խաղաղություն են ցանկանում ողջ աշխարհում։ Չնայած դա անհասանելի է, Կշեռքները, միևնույն է, կաշխատեն այդ ուղղությամբ։ Նույնիսկ, եթե Կշեռքները ձեզ պես չեն սիրում որևէ մեկին, նրանք ձեզ անդադար կհիշեցնեն այդ մարդու առավելությունների մասին՝ պարզապես հանուն արդարության։

4. Նրանց համար դժվար է «ոչ» ասել։ Նույնիսկ, եթե Կշեռքները մեկ շաբաթ առաջ ամեն ինչ պլանավորած լինեն, նրանք ժամանակ կգտնեն աշխատավայրում հետաքրքիր նախագծի վրա աշխատելու, ընկերների հետ հանդիպելու, ցուցադրության մասնակցելու համար։ Նրանք պարզապես ի վիճակի չեն մերժել մարդկանց։

5. Բաց թողնված օգուտի և նախանձի սինդրոմով են տառապում։ Նրանք միշտ ցանկանում են տեղյակ լինել բոլոր իրադարձություններից և չեն ցանկանում բաց թողնել որևէ միջոցառում։ Նախանձի զգացումն առհասարակ կապ չունի ձեր նկատմամբ Կշեռքի վստահության մակարդակի հետ։ Խնդիրը ոչ թե դուք եք, այլ հենց Կշեռքը։ Եթե մանրամասն չեք նկարագրում, թե ինչպես եք վարվել ընդհանուր ընկերների շրջապատում, նրանք նախանձում են, որ այնտեղ չեն եղել։

6. Հիասքանչ են, սիրում են սիրախաղ։ Կշեռքները սիրված են բոլորի կողմից, սիրում են սիրախաղ։ Բայց հարկավոր չէ անհանգստանալ, քանի որ նրանք խաբեբաներ չեն և նվիրված են միայն մեկ զուգընկերոջ։ Նրանք պարզապես սիրում են ժամանակ անցկացնել՝ խարիզմատիկ և շրջապատի համար գրավիչ լինելով։

7. Լիցքավորվելու համար նրանց ժամանակ է հարկավոր։ Որոշ մարդիկ Կշեռքի բնավորության այս գիծն ալարկոտություն են համարում։ Իհարկե, նրանք սիրում են հանգստանալ, բայց միայն նոր արկածների համար ուժերը վերականգնելու նպատակով։

8. Սիրում են գեղեցիկ իրեր։ Կշեռքները մի փոքր նյութական բնավորություն ունեն և սիրում են գնումներ անել։ Սակայն նրանք սիրում են ներդրում անել որակյալ իրեր գնելու համար։

9. Կարողանում են լսել։ Կարող եք վստահորեն դիմել Կշեռքին՝ խնդրին լուծում գտնելու համար։ Եվ չնայած Կշեռքը չի կարող երաշխավորել խնդրի լուծումը, նա միշտ ձեր կողքին կլինի։

10. Սիրում են նոր մարտահրավերներ ընդունել։ Կշեռքները միշտ կողմ են հերթական արկածին։ Նույնիսկ, երբ նրանք երջանիկ են ընտանեկան կյանքում ու մասնագիտական ասպարեզում, նրանք շարունակում են նոր գիտելիքների ձեռքբերման կարիք զգալ և միշտ ժամանակ կհատկացնեն դրան։