Marketium.ru-ն գրում է, որ ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է, սակայն այն իսկապես հնարավոր է, եթե իրոք ցանկանում եք փոխել ինքներդ ձեզ։ Գոյություն ունեն շատ կարևոր սկզբունքներ, առանց որոնց պահպանման չեք կարող ցանկալի արդյունքի հասնել։
1. Չեք նախաճաշում։ Կամ սխալ եք նախաճաշում։ Ամբողջական, առողջ նախաճաշի միջոցով օրգանիզմում սկսվում են որոշակի գործընթացներ։ Կողքից որևէ բան ուտելու սովորությունը հանգեցնում է նրան, որ կորցնում եք կերածի չափը վերահսկելու կարողությունը։
2. 7-9 ժամ չեք քնում։ Անհրաժեշտ քանակով չքնող մարդու օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը. այն պատասխանատու է քաշի ավելացման համար։
3. Նստած եք չորս պատերի ներսում։ Կարևոր չէ՝ որտեղ, տա՞նը, թե՞ աշխատավայրում։ Թարմ օդի և լույսի անբավարարությունը բացասաբար են ազդում քաշի վրա։ Ի դեպ, արևի լույսն ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացները։
4. Չեք պահպանում ննջասենյակի մաքրությունը։ Զարմացա՞ծ եք։ Եվս մեկ անգամ կարդացեք քնելուն վերաբերող կետը։ Տարածքի մաքրությունն ազդում է քնի որակի վրա։
5. Ամեն օր չեք կշռվում։ Սրա հետ կապված՝ տարբեր կարծիքներ կան, սակայն ամեն օր կշռվելը հնարավորություն է տալիս տեսնել ընդհանուր միտումները և ճիշտ միջոցառումներ ձեռնարկել։
6. Սեղանից քաղցած վեր չեք կենում։ Գոյություն ունի շատ կարևոր կանոն՝ սեղանից հարկավոր է վեր կենալ թեթև սովի զգացումով։ Սա օգնում է շատ չուտել։
7. Ժամանակ չեք անցկացնում թարմ օդին։ Զբոսանքը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու հաճելի ժամանցը համատեղելու լավագույն տարբերակներից է։
8. «0» կալորիականությամբ կոլա եք խմում։ Եվ հավատում եք, որ այն դիետիկ է։ Սինթետիկ քաղցրացնող միջոցները, իհարկե, նվազեցնում են ըմպելիքի կալորիականությունը՝ միաժամանակ ակտիվացնելով էստրոգեն հորմոնի արտադրությունը, ինչն ազդում է քաշ հավաքելու վրա։
9. Մինչև ուշ գիշեր աշխատում եք կամ այլ գործով զբաղվում։ Սա կոպտագույն սխալ է։ Այս դեպքում գրգռում եք կենտրոնական նյարդային համակարգը՝ այդ կերպ օրգանիզին դրդելով սթրեսի։
10. Քնում եք միացած էլեկտրականության պայմաններում։ Այս դեպքում օրգանիզմն արթնանում է չհանգստացած և տանջված։