Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը և հարձակման գիծը:
Ինչպես տեղեկացնում է «ESPN FC»-ն, մանչեսթերցիները մտադիր են ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպան Կայլ Ուոլքերին և «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին:
Դրա համար «քաղաքայինները» պատրաստ են վճարել 100 մլն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Սանչեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»: