Գիտնականները երկար ժամանակ փորձում են պարզել, թե ինչպես է առաջացել մարդը, ինչպես է ծագումնաբանության շրջանում առանձնացել կապիկից և ինչն է դարձել դրա պատճառ: Վերջին տարիներին այդ հարցի լուծմանը ներգրավել են նաև գենետիկայի մասնագետները: Աշխարհի ամենախոշոր լաբորատորիաներում նրանք փորձում են գտնել, թե ինչպիսի գեն ունի մարդը, որը չունի կապիկը: Առաջին հերթին խոսքը գնում է ուղեղի ձևավորմանը մասնակցող գեների մասին: Չնայած գիտնականների ջանքերին, նրանց երկար ժամանակ չէր հաջողվում հասնել հաջողության:
Էդինբուրգի համալսարանի բրիտանացի գիտնականները վերջապես հասել են հաջողության: Նրանք հայտնաբերել են վերոնշյալ գենը(miR- 941) : Այն հայտնաբերվել է մարդու, շիմպանզեի, գորիլայի, մկան և առնետի գեների ուսումնասիրության ժամանակ: Գենը հայտնվել է մոտ վեց միլիոն տարուց մինչև մեկ միլիոն առաջ տարիների միջև ընկած տարածքում, երբ մարդը առանձնացել է իր կապիկ նախահայրից: Ընդ որում այն հայտնվել է ԴՆԹների խառը զանգվածից,որը չի ունեցել ոչ մի գործառնային ակտիվություն և էվոլյուցիայի ենթարկվել շատ կարճ ժամանակվա ընթացքում:
Ինչպես պարզել են գիտնականները գենը կարևոր դեր է խաղում այնպիսի հնարավորությունների զարգացման համար, ինչպիսին է աշխատանքային գործիքների օգտագործումը և խոսքը: Հատկապես նշվում է, որ գենը ակտիվացնում է նաև մյուս գեները: Հնարավոր է բրտանացի գիտնականներին իսկապես հաջողվել է հայտնաբերել մարդու էվոլյուցիայի անհայտ փուլերի գենետիկ բանալին: Այս մասին գրում է Российская Газета պարբերականը: