ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթուր Սաքունցի կողմից 22.05.2013թ. «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հնչեցված այն պնդմանը, թե ՀՀ ՊՆ-ին խոզի մսի մատակարարման մրցույթը հաղթել է զինդատախազի հետ առնչություն ունեցող կազմակերպություն, պատասխանում եմ: Այս հարցով արդեն մի քանի անգամ է՝ մեզ դիմում են տարբեր լրատվամիջոցներ: Նման շահարկումներ պարբերաբար տեղ են գտնում մատակարարման մրցույթների անցկացման ժամանակ: ՀՀ ՊՆ կարիքների համար խոզի մսի 2013թ մատակարարման մրցույթը անցկացվել է «Գնումների մասին» օրենսդրության համաձայն: Նշված մրցույթին մասնակցելու համար գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից որակավորված թվով 274 կազմակերպության ուղարկվել է գնային առաջարկ ներկայացնելու հարցում, որին արձագանքել են և գնային առաջարկ են ներկայացրել 9 կազմակերպություն: Գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել ամենաէժան գին առաջարկած «Էլիտ կապիտալ» ՍՊԸ կազմակերպությունը, որի հետ կնքվել է մատակարարման պայմանագիր: Այդ ընկերությունը որևիցե պաշտոնյաի հետ,մեր տեղեկություններով՝ կապ չունի: Ինչ վերաբերվում է պարոն Ա.Սաքունցի պնդմանը, ապա իր նշած տեսակետը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով ( պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությաններ) սահմանված արարքներին, ուստի հորդորում ենք նրան՝ իր մոտ նման փաստերի առկայության դեպքում դիմել իրավապահ մարմինններն»: