Femen ուկրաինական շարժման երեք ակտիվիստուհիներ են ձերբակալվել Թունիսի մայրաքաղաքում հերթական ակցիայի շրջանակներում, որը այս անգամ նվիրված էր շարժման թունիսյան անդամ Ամինա Թայլորին: Այս մասին նշում է France 24-ը:

Երկու ֆրանսիացի և մեկ գորմանացի հավաքվել են Թունիսի արդարադատության նախարարության շենքի մոտ և անցկացրել հերթական ակցիան` մերկացնելով կրծքերը: Նրանք պահանջել են Թունիսի իշխանություններից ազատ արձակել Ամինաին` իրենց թունիսցի գործընկերոջը, որը ձերբակալվել է մայիսի 19-ին: