«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը երկբեւեռ խաղ են խաղում, սակայն միմյանց հանդեպ այլ տրամադրվածություն ունեն: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե քաղաքականության մեջ է, Գագիկ Ծառուկյանն էլ թե՝ չէ, նախկին վարչապետը քաղաքականությունից դուրս է:

Այդուհանդերձ, Ծառուկյանի մերձավոր շրջապատի մարդիկ պնդում են, որ ԲՀԿ ղեկավարն իսկապես չի ցանկանում, որ Արգամիչը քաղաքականություն վերադառնա, որովհետեւ այսպես իրեն ավելի պաշտպանված է զգում, ազատ է «խաղում» Սերժ Սարգսյանի հետ, կառավարության ծրագրին էլ, ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան» դաշինքը «կողմ» քվեարկելու իր «ազատ» իրավունքը կիրացնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում