Մանրամասներ են հայտնի դարձել «Արսենալի» և հարձակվողական կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի միջև բանակցությունների ընթացքից:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:
Սակայն ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Արսենալից» մոտ ժամանակներս, նրա ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»: Իրավիճակին հետևում են նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ը:
«Արսենալը» պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ է վարում Սանչեսի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստանալ, սակայն «Արսենալը» կիսապաշտպանին 270 հազար ֆունտ աշխատավարձ է առաջարկել:
Առաջարկը նաև բոնուսներ է նախատեսում, որոնք կախված կլինեն ֆուտբոլիստի և թիմի մարզական նվաճումներից:
Նախատեսվում է, որ ակումբը և Սանչեսը կշարունակեն բանակցությունները Անգլիայի Գավաթի եզրափակչից հետո: «Արսենալը» շաբաթ տիտղոսի համար կպայքարի «Չելսիի» հետ: