Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հաստատել է հարկային ծառայության՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ուղղված մեղադրանքը, հայտնում է «Marca»-ն:
Հաղորդվում է, որ 2011-ից 2013 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի ֆուտբոլիստը խուսափել է ավելի քան 600 հազար եվրո հարկից, ինչը քրեորեն պատժելի արարք է:
Ռոնալդուին կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ:
Սակայն, ֆինանսների նախարարությունը խոստովանել է, որ վճռի կայացմանը կարող են տարատեսակ մեղմացուցիչ հանգամանքներ նպաստել, մասնավորապես ֆուտբոլիստի կողմից իր մեղքն ընդունելն ու թաքցրած գումարների լրիվ վճարումը:
Այս դեպքում ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել մինչև 15 ամսի: