Իտալական «Ռոմայի» ավագ, հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ մայիսի 28-ին ավարտելու է իր ելույթները հռոմեական ակումբում:
Հռոմի լեգենդն ավելացրել է, որ պատրաստ է նոր մարտահրավերների:
««Ռոմա»-«Ջենոա», մայիսի 28: «Ռոմայի» խաղաշապիկը կրելու վերջին հնարավորությունը: Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ են նշանակել, նշանակում և միշտ նշանակելու ինձ համար այս գույները: Զգում եմ, որ իմ կիրքը ֆուտբոլի հանդեպ երբեք չի անհետանա:
Երկուշաբթիից սկսած ես կրկին պատրաստ կլինեմ առաջ շարժվելուն: Պատրաստ եմ նոր մարտահրավերներին»,- գրել է Տոտտին թվիթերյան իր միկրոբլոգում:
Նշենք, որ 40-ամյա հարձակվողը չէր հայտարարել կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Տոտտին կդառնա «Ռոմայի» տեխնիկական տնօրենը:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2022 թվականը` տարեկան 600 հազար եվրո աշխատավարձով: