Բիլբաոյի «Աթլետիկը» հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլից:
Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»:
Բասկերն Իսպանիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել են 7-րդ տեղը, որը չի տալիս եվրագավաթներին մասնակցելու իրավունք: Սակայն գավաթը նվաճած «Բարսելոնան» 2-րդ տեղն է գրավել Պրիմերայում և մասնակցելու է Չեմպիոնների լիգային:
«Կապտանռնագույնների» հաղթանակից օգտվել է նաև բասկյան մեկ այլ ակումբ` «Ռեալ Սոսեդադը», որը Եվրոպա լիգայում ելույթները կմեկնարկի խմբային փուլից: