Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր»,-մանրամասնել է նա:
Կամավոր Խաչատրյանի խոսքով ՝ զինծառայողը Ստեփանակերտում է, նրան այժմ Երեւան տեղափոխել հնարավոր չէ: