«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մինչ քննարկվում էր գազի սակագնի բարձրացման հարցը, հանձնաժողովի դիմաց քաղաքացիները շարունակում էին բողոքել: «Գազի գինը բարձրանում է, իսկ աշխատավարձը, թոշակները ցածր են: Մարդկանց վիճակը գնալով վատանում է: Ապրելակերպ չկա, ամբողջ ձմեռը ով պետք է այդքան մարդկանց թաղի, բոլորը կցրտահարվեն, կմեռնեն: Չի բավականացնում ոչ թոշակը, ոչ աշխատավարձը, կառավարությունն ինչքան էլ սուբսիդավորի: Չի կարելի մարդկանց դնել սենց ռամկեքի մեջ ու սեղմել և ոչ մի անգամ չմտացել ժողովրդի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Աիդա Ադամյանը: Քաղաքացիներից մեկն էլ շարունակեց. «Պետք չի այդ սուբսիդավորումը: Վերջում էլի մենք չե՞նք մուծելու, որտեղի՞ց են տալու: Էլի իրենց մարդկանց կգցեն սոցիալապես անապահով մարդկանց մեջ, իրենք հաստատ սոցիալապես անապահովի մեջ կընկնեն ու կօգտվեն գազի սուբսիդավորումից, մեղք են: Ինչքան իշխանությունը կարողացանք փոխել, այնքան էլ հիմա գազի գին կփոխենք, մասսան դարձել է ոչնչություն»: Այս քաղաքացու տեսակետին հակադարձեց մեկ այլ քաղաքացի. «Ես ոչինչ չեմ»»:

Շարունակությունը կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում: