Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, օրեր առաջ 7 տարվա ազատազրկման է դատապարտել 21-ամյա Անահիտ Սարդարյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով` մարդկանց առևտուր:
Ըստ մեղադրանքի` վանաձորցի Ա.Սարդարյանը 2012թ. սեպտեմբերի կեսերին սեռական շահագործման նպատակով անչափահաս Ս.-ին հանձնել է Վաչագան Մարտիրոսյանին և այդ «նվերի» համար պահանջել ու ստացել 20 հազար դրամ:
«Վաչագանը, «մատչելի գնով ձեռք բերելով» Լոռու մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհուն, որոշակի զվարճանքների համար նախ նրան տարել է Վանաձորում ապրող իր պապի տուն, ապա տեղափոխել Լոռու մարզի Գուգարք գյուղի տնակներից մեկը, որտեղ սեռական հարաբերություններ է ունեցել 17-ամյա Ս.-ի հետ»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ:
Ըստ թերթի` «Յուրաքանչյուր գործ, մանավանդ այս ոլորտի հետ առնչություն ունեցող, մյուսներից տարբերվում է իր հանգամանքներով, ինչը, կարծես, դատավոր Մարինե Մելքոնյանն արհամարհել է:
Հուսանք, որ Լոռու մարզի իրավապահները չեն մտածում, որ գործ ունեն կազմակերպված բանդայի կամ հանցագործ ընդհատակյա խմբի հետ: Ըստ էության, սա երիտասարդ աղջկա` ֆինանսական կարիքից դրդված քայլ է»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` 30.05.2013թ. համարում:


