Adme.ru-ն գրում է, որ յուրաքանչյուրս սիրում ենք նստել որոշակի դիրքով։ Բայց քչերը գիտեն այն մասին, որ նստելու սիրելի դիրքը կարող է այցեքարտ դառնալ. դրանով հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչ հոգեբանական առանձնահատկություններ են բնորոշ տվյալ մարդուն։
1. Ուղիղ մեջքով։ Հոգեպես ուժեղ և ինքնավստահ մարդ եք, ով գրեթե երբեք չի կասկածում սեփական քայլերի ու որոշումների իրավացիության վրա։ Սիրում եք տեղյակ լինել ամեն ինչին և վերահսկել ամենը։ Միևնույն ժամանակ՝ մտերիմների ու գործընկերների հետ հարաբերություններում ծայրահեղ վստահելի եք, միշտ աշխատում եք օգնության հասնել և աջակցություն ցուցաբերել դժվար պահերին։
2. Ետ հենված։ Կարեկցող մարդ եք, ով փորձում է երբեք անտարբեր չմնալ մյուսների ապրումների նկատմամբ։ Որպես կանոն՝ որոշումներ կայացնելիս ու քայլեր անելիս զգուշավորություն եք ցուցաբերում, հակված եք վերլուծության։ Նախքան կարևոր գործին անցնելը կարող եք երկար ժամանակ հետևել իրավիճակին՝ գնահատելով կողմ և դեմ փաստարկները։
3. Դեպի առաջ թեքված։ Այս դիրքը հատուկ է մարդկանց, ովքեր հետաքրքրվում են ամենատարբեր բաներով։ Չափի սահմաններում հետաքրքրասեր եք, բաց նոր ծանոթությունների համար։ Հեշտությամբ հաճոյախոսություններ եք անում, կարող եք գովել խոսակցին, եթե կարծում եք, որ դա տեղին է։